14/10/2016 19:45
Սերժ Սարգսյան. ՀԱՊԿ-ն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին:
«ՀԱՊԿ գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են իրավիճակի սրումը բացառելուն, կայուն միջավայրի ձևավորմանը, որը կնպաստի խաղաղ գործընթացին», - հայտարարել է Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո:
Նրա խոսքով, նիստին վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն, ինչպես նաև նիստի մասնակիցներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին` հակամարտությունը միջազգային իրավունքին ու նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան ամփոփիչ ակտին համահունչ կարգավորելու հարցում: