15/10/2016 10:02
ԱԱԾ-ից չեն պատասխանել Կարեն Կարապետյանի՝ «պրիմիտիվ գողության» մասին հայտարարությանը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է.
«Կառավարությունում տեղի ունեցած «պրիմիտիվ գողության» մասին Կարեն Կարապետյանի աղմկահարույց հայտարարության նկատմամբ իրավապահ մարմինները հետաքրքրություն չեն ցուցաբերում։ Արդյոք ԱԱԾ-ն քննություն սկսե՞լ է այդ հարցով. երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է Անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանից, սակայն նա հորդորել է դիմել իրենց լրատվական կառույցին, որը փաստացի գոյություն չունի։
Իսկ գողության մասին հայտարարությունը, հիշեցնենք, վերաբերում էր ավիատոմսերի ձեռքբերմանը։ Թե ինչ «պրիմիտիվ գողության» մասին է խոսքը, ինչ ծավալների է այն, ով է կատարել, ինչ-որ մեկը ենթարկվելո՞ւ է պատասխանատվության, ոչինչ դեռևս հայտնի չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: