15/10/2016 15:25
19-ամյա զինծառայողի սպանության դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավային ուղղությամբ
Ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
«Հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից: