18/10/2016 11:03
Եթե եղանակային պայմանները չխանգարեն, շաբաթվա վերջին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ
Եթե եղանակային պայմանները չխանգարեն, ապա այս շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Սպասում ենք այդ հանդիպմանը: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, նախատեսված է, որ այս շաբաթվա վերջին կլինի հանդիպումը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ շաբաթվա վերջում համանախագահները կայցելեն տարածաշրջան: