Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ. Հարութ Փամբուկչյան

18/10/2016 19:51

Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ. Հարութ Փամբուկչյան


Aysor.am-ի հյուրասրահում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանն է՝ Ձախ Հարութը, ով օրերս գտնվում էր Հայաստանում:

-Պարոն Փամբուկչյան, այս անգամ Հայաստանում մի քիչ շատ մնացիք՝ 20-25 օր, սովորաբար մի քանի օրով եք գալիս…

-Այո, ճիշտ եք նկատել: Շատ մնացի, քանի որ բազում ընկերներ ունեմ այստեղ, ուզում էի իրենց հետ մի քիչ ավելի ժամանակ անցկացնել: Եվ, վերջապես, Երևանն ինձ համար սովորական քաղաք չէ, իմ ծննդդավայրն է: Այստեղ եմ ծնվել, մեծացել, առաջին անգամ դպրոց գնացել: Հայաստանն իմ ներշնչման աղբյուրն է, ամեն գալուց մի նոր երգ, միտք, ծրագիր է ծնվում ներսումս:

-Այս անգա՞մ և՞ս նման ծնունդներ եղան:

-Իհարկե, երգեր ծնվեցին, որոնք ինձ հետ տանում եմ ձայնագրելու: Կարծում եմ՝ մի քանի ամսից Երևանում այդ ամենի վերջնական տարբերակը կտեսնեք:

-Միգուցե դա մենահամերգի ակնա՞րկ է:

-Միայն կասեմ, որ մենահամերգի համար բանակցություններ են գնում, հավանաբար եկող տարվա ամռան ամիսներից որևէ մեկին մենահամերգ կունենամ Երևանում:

-Պարոն Փամբուկչյան, ո՞ր դպրոցում եք սովորել, երևանյան Ձեր թաղամասը ո՞րն է:

-Սովորել եմ Նոր Արեշի թիվ 43 դպրոցում: Մեծացել եմ Էրեբունի թաղամասում:

-Հայրական տունը պահպանվե՞լ է:

-Ցավոք, իմ տանից նույնիսկ ավերակներ չեն մնացել: Նրա տեղում հիմա 4-5 հարկանի պալատներ են սարքված: Հազիվ եմ նշմարում, որ այդ տարածքն է, միակ հուշարարս տեղանքն է: Բայց ասեմ, որ այդ տանտերերը շատ լավ մարդիկ են ու երբ տանն են լինում, ինձ անպայման ներս են հրավիրում, հյուրասիրում: Վերջապես, իմ թաղն է եղել, այդտեղ եմ մեծացել, մանկությունս այդտեղ է ձևավորվել:

-Այժմ Երևանում տուն գնելու ցանկություն չունե՞ք:

- Իհարկե, երբեմն մտածում եմ այստեղ տուն գնելու մասին, նույնիսկ կան մարդիկ, որ ցանկանում են նվեր տալ, բայց քանի որ զբաղվածությունս շատ մեծ է ու տարվա մեջ Հայաստան մի քանի օրով եմ գալիս, գտնում եմ՝ ինձ համար նպատակահարմար չէ այստեղ ներդրում անել: Ի վերջո, ամբողջ Հայաստանն իմ տունն է (ժպտում է)… Գիտե՞ք՝ ինչն է լավը, ժամանակին աշխարհը մեզ շատ փոքր էր թվում, որոշ դժվարությունների պատճառով անհնար էր երկրից դուրս գնալ կամ գալ, բայց հիմա ուրախալի է այն, որ երբ որոշեմ Երևանում լինել,  դա ինձանից ընդամենը 15 ժամ կգողանա: Այնպես, որ պարտադիր չէ այստեղ տուն ունենամ, առանց դրա էլ սիրում եմ իմ երկիրն ու քաղաքը, հայրենիքը:

-Ամեն անգամ Հայաստան այցելելով՝ ի՞նչ փոփոխություններ եք նկատում և ինչպե՞ս կգնահատեք այդ փոփոխությունները:

- Ես հիշում եմ հին Երևանը ու պետք է նկատեմ, որ շատ հաճախ անճաշակ փոփոխությամբ է աչքի ընկնում մեր քաղաքը: Չեմ թաքցնի՝ նոր ու գեղեցիկ կառույցներ էլ կան, որոնց կողքին վեր են խոյանում տգեղ շինություններ, որոնք խաթարում են այդ գեղեցկությունը… Հիշում եմ, երբ փոքր էինք, բուլկիներ կային՝ վրան չամիչներ: Մենք չամիչները պոկում ուտում էինք, բուլկին նետում… Հայրենիքը բուլկի չէ, որ լավ բաները վերցնենք, ուրախանանք, իսկ մնացածը նետենք: Հայաստանը, Երևանը մերն է՝ իր թերություններով, լավ ու վատ կողմերով: Այս քաղաքի ամեն մի անկյունը գիտեմ:

-Ի դեպ, Ձեր՝ Երևանում գտնվելու ընթացքում մեզ մոտ Մշակույթի նախարար փոխվեց: Ի՞նչ կարծիքի եք նոր նախարարի մասին: 

-Քաղաքականությամբ չեմ սիրում զբաղվել, բայց կասեմ, որ Արմեն Ամիրյանին վաղուց եմ ճանաչում, մենք լավ բարեկամներ ենք: Լոս Անջելեսում միմյանց հետ ընկերություն ենք արել: Ողջունում եմ իր ընտրությունը, կարծում եմ՝ ճիշտ որոշում էր, արվեստը սիրող ու գնահատող անձնավորություն է: Իրեն հաջողություններ եմ մաղթում, նա մշակութային կյանքում շատ լավ բաներ կարող է անել:

-Ձախ Հարութին մանկության ի՞նչ օղակներ են կապում Երևանի հետ:

-Մանկության երկու ընկերներ ունեմ՝ Արտավազդ Եղոյանն ու Աշոտ Թադևոսյանը, որոնք այդ տարիների հետ կապող իմ վերջին օղակներն են Հայաստանում: Մնացյալ մանկությանս ընկերները Լոս Անջելեսում են:

-Ձեր որդուն՝ Եսայիին, և՞ս Հայաստանը ձգում է, թե՞ չի սիրում այստեղ հաճախակի լինել:

-Բնականաբար, ինքն էլ իմ չափ սիրում է Հայաստանը, պարզապես այլ կերպ է արտահայտում իր սերը: Ես կարող եմ անտարբեր անցնել բացասական երևույթների կողքով, ուշադրության չարժանացնել, բայց տղաս շատ դժվար է տանում այդպիսի բաները: Օրինակ, տանել չի կարողանում, երբ ռեստորանում երկու մարդ կռիվ են անում, հայհոյում: Դժվար է տանում, երբ մուրացկանների է տեսնում: Ու միշտ արտահայտվում է, բարկանում: Եթե տղայիս հայերեն խոսելիս տեսնեք, կմտածք՝ երեկ է դուրս եկել Երևանից: Երբ առաջին անգամ դպրոց գնաց, իր ուսուցիչները կարծում էին՝ մենք նոր ենք մեկնել ԱՄՆ: Անգլերեն ոչ մի բառ չգիտեր,  այնինչ, այնտեղ էր ծնվել:

-Փաստորեն, տանը միշտ հայերե՞ն եք խոսել:

-Այո, անպայման:

-Այսօր և՞ս իր ընկերները հայեր են:

-Նա երաժշտական գործունեությամբ է զբաղվում ու, բնականաբար, ընկերներ ունի ամերիկյան շոուբիզնեսի, կինոարվեստի մեջ: Ինչ վերաբերում է առօրյա ընկերներին, ապա բոլորն էլ երևանցի են:

-Արդեն 38 տարեկան երիտասարդ է: Չե՞ք շտապեցնում ընտանիք կազմելու հարցում:

-Բա, իհարկե, շտապեցնում եմ, ուզածս էլ դա է: Բայց այսօր 10 տարեկան երեխային չենք կարողանում խորհուրդ տալ, ուր մնաց արդեն ձևավորված 38 տարեկանին: Կցանկանամ, որ շուտ ամուսնանա, բայց չեմ կարող իրեն ստիպել: Մեծ, խելքը գլխին տղա է, թող ինքը տնօրինի իր բախտն ու ճակատագիրը:

-Ի՞նչ եք կարծում, կյանքը հայուհո՞ւ հետ կկապի:

-Անպայման: Իր բոլոր ընկերուհիները հայեր են եղել, միշտ գերադասում է հայուհիների հետ շփվել:

-Որպես վերջաբան՝ կնշե՞ք, որն է Հարութ Փամբուկչյանի ամենամեծ երազանքը:

-Ամենամեծ երազանքս այն է, որ տղաս աղջիկ բալիկ ունենա, ում կանվանակոչեմ վաղամեռիկ ու սիրելի տիկնոջս՝ Ռուզաննայի անունով: Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ: Վերջապես, կհաշտվեմ այն մտքի հետ, որ Ռուզանը չկա, բայց ծնվել ու ապրում է թոռնիկիս մեջ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/01/2025 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը 16/01/2025 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով 16/01/2025 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում 16/01/2025 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում 16/01/2025 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան 16/01/2025 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում 16/01/2025 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ 16/01/2025 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում 16/01/2025 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ 16/01/2025 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է 16/01/2025 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ 16/01/2025 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ 16/01/2025 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին 16/01/2025 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ 16/01/2025 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) 16/01/2025 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը 16/01/2025 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան 16/01/2025 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու 16/01/2025 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել 16/01/2025 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով 16/01/2025 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են 16/01/2025 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին 16/01/2025 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան 16/01/2025 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ 16/01/2025 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 16/01/2025 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան 16/01/2025 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա 16/01/2025 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա 16/01/2025 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ 16/01/2025 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին 16/01/2025 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 16/01/2025 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) 16/01/2025 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 16/01/2025 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան 16/01/2025 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է 16/01/2025 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո 16/01/2025 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար 16/01/2025 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք 16/01/2025 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում 16/01/2025 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան 16/01/2025 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 16/01/2025 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան 16/01/2025 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին 16/01/2025 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային 16/01/2025 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք 16/01/2025 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ 16/01/2025 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում 16/01/2025 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ 16/01/2025 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին 16/01/2025 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան 16/01/2025 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) 16/01/2025 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց 16/01/2025 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն 16/01/2025 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր 16/01/2025 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան 16/01/2025 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր 16/01/2025 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը 16/01/2025 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ 16/01/2025 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) 16/01/2025 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը 16/01/2025 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան 16/01/2025 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը 16/01/2025 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան 16/01/2025 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին 16/01/2025 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը 16/01/2025 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն 16/01/2025 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը 16/01/2025 10:36 Լիբանանում հայ է սպանվել 16/01/2025 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ 16/01/2025 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող 16/01/2025 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը 16/01/2025 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին 16/01/2025 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 16/01/2025 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան 16/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 16/01/2025 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 16/01/2025 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում 16/01/2025 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ 16/01/2025 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ 16/01/2025 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ 16/01/2025 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը 16/01/2025 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը 16/01/2025 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է 16/01/2025 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի 16/01/2025 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը