19/10/2016 10:54
Պոպով. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ամբողջական փաթեթ է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ամբողջական փաթեթ է:
«Մենք բազմիցս ենք խոսել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի թեմայի մասին: Այս խնդիրը պետք է դիտարկել կարգավորման այլ տարրերի հետ միասին, ներառյալ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բոլոր փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանում, խաղաղարար գործողության իրականացում», - ասել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը ԱՊԱ գործակալությանը:
«Կարգավորման գործընթացը ամբողջական փաթեթ է, և ցանկացած փորձ՝ դրանից դուրս բերել առանձին բաղադրիչներ, որոնց այս կամ այն կողմը տալիս է նախապատվություն, ապակառուցողական է», - ասել է Իգոր Պոպովը: