Սա սառցե շոուի նոր ձևաչափ է, որն իրականացրել ենք հատուկ հայ հանդիսականի համար. Զառա Մխեյան

19/10/2016 16:11

Սա սառցե շոուի նոր ձևաչափ է, որն իրականացրել ենք հատուկ հայ հանդիսականի համար. Զառա Մխեյան


Մեր զրուցակիցը «Սառցե թագավորները» շոուի կազմակերպիչ «Ֆորպոստարտ» փրոդաքշնի տնօրեն Զառա Մխեյանն է:

-Այս տարվա մարտին Դուք կազմակերպել էիք «Սառույցի արքաները» սառցե շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ, իսկ այժմ գովազդում եք «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոու-ծրագիրը: Ի՞նչ ձևաչափով եք այն ներկայացնում:

-«Սառույցի արքաները» աննախադեպ շոու էր Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ, որը կայացավ 2016 թվականի մարտի 5-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Լույսի, ձայնի և աստղերի հեքիաթային և շլափայլ բեմադրություն մարզահամերգային համալիրի սառցե բեմում, որը պարզապես գերեց հանդիսատեսին իր տեսարժանությամբ, ճաշակով և պրոֆեսիոնալիզմով: Հայաստանցիները, ինչպես նաև մեր հանրապետության հյուրերը, ականատես եղան աշխարհի լավագույն գեղասահորդների բարձրակարգ կատարումներին:

Նախագիծը միավորել էր համաշխարհային հռչակ ունեցող տարբեր ուղղությունների պրոֆեսիոնալ գեղասահորդների: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել էին սպորտսմենների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Պլյուշչենկոն հրավիրել էր լավագույններից լավագույններին՝ սառցե աշխարհի իր ընկերներին և գործընկերներին: Օլիմպիական չեմպիոնների դասական կատարումների և էքստրեմալ գեղասահորդների անսովոր կատարումների համադրումը, անկասկած, հետաքրքիր էին ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուներին, այնպես էլ՝ վտանգավոր հնարքների և նոր տպավորությունների սիրահարներին:

-Մարտին ծրագրում ընդգրկված էին նաև Դիմա Բիլանը և այլ երաժիշտներ:

-Այո, մենք պրոդյուսերի հետ հատուկ Հայաստանի համար փոփոխություններ էինք կատարել և հրավիրել էինք Դիմա Բիլանին և Էդվին Մարտոնին, ովքեր կատարեցին հաղթական «Believe» երգը՝ Եվգենի Պլյուշչենկոյի կախարդիչ պարի ներքո: Ապա Բիլանը կատարեց ևս մի քանի երգ:

-Իսկ ի՞նչ է սպասվում հայ հանդիսատեսին այս անգամ:

-Սպասվում է գունեղ, կախարդիչ շոու՝ սառույցի վրա, լուսավոր մի ներկայացում, որը միավորում է արվեստի տարբեր ժանրերը և … դեֆիլեն. երիտասարդ տաղանդավոր հայ և նորաձևության աշխահահռչակ տների մոդելավորողների 2017 թվականի հավաքածուների ցուցադրություն: Օրինակ, AVTANDIL նորաձևության տան հավաքածուների հատուկ ցուցադրություն:

Ծրագրում հանդես կգան ռուսական էստրադայի հայտնի երգիչներ, երաժիշտներ, պարային խմբեր, կրկեսի և օրիգինալ ժանրի ներկայացուցիչներ, գեղասահքի աստղեր, մոդելավորողներ: Նրանց թվում են, օրինակ, ջազի թագուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և մեր սիրելի վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը:

Սա սառցե շոուի նոր ձևաչափ է, որն իրականացրել ենք հատուկ հայ հանդիսականի համար: Դրանք սովորական ցուցադրական ելույթներ չեն, այլ մի ամբոդջ բեմականացում, որ կրում է մի քանի ժանրերի տարրեր՝ մեկ կարգախոսով՝ «Ոճի շարժ». Սառույցի վրա ներկայացումը բաղկացած է պարային, գործիքային երաժշտության, վոկալ, էստրադային-կրկեսային, հետաքրքիր տեսաշարքի, նորաձևության ցուցադրության համարներից: Բեմականացված և արտասովոր կատարումներով հանդես կգան համաշխարհային մակարդակի գեղասահորդներ, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ Եվրոպայից և Հայաստանից: Նրանց կազմը չի կրկնվում և տարբեր է նախորդ շոուից, իսկ որպես գլխավոր մենակատարներ հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն և Ադելինա Սոտնիկովան, ով առաջին և միակ օլիմպիական չեմպիոն հռչակված մենակատարուհին է Խորհրդային միության և Ռուսաստանի պատմության մեջ:

-Ինչպե՞ս առաջացավ նման շոուի գաղափարը և ում մոտ այն ծագեց:

-«Սառույցի արքաները» շոուից հետո ես և Արի Զաքարյանը որոշեցինք նոր հայացքի ներքո ստեղծել սառցե շոուի նոր ձևաչափ: Շոուի բեմականացումն իրականացրել են հատուկ հրավիրված պարարվեստի մասնագետներ, ռեժիսորներ, սցենարիստներ, ձևավորողներ, գեղանկարիչներ: Նրանցից մեկը մեր հայրենակից, մոսկվայաբնակ հայտնի ռեժիսոր-բեմադրիչ Էմիլ Կարատն է:

Մեր պատմությունը դուրս է ժամանակից և սահմաններից: «KINGS ON ICE PRESENTS-FASHION ON ICE» շոուն համաշխարհային մակարդակի աննախադեպ շոու է՝ սառույցի արքա Եվգենի Պլյուշչենկոյի և այլ օլիմպիական չեմպիոնների մասնակցությամբ:

Այն Հայաստանում երբևիցե կայացած ամենավառ և փառահեղ շոուն է լինելու, որտեղ դասական և փոփ երաժշտությունը, գլամուրը և սահքը սառույցի վրա միավորվում են որպես կախարդիչ մի հեքիաթ: Սա շոու է, որտեղ միաձուլվում են հոյակապ երաժշտությունը, գեղեցկությունը, նորաձևությունը և պարը սառույցի վրա: Բեմում իրադարձությունները կզարգանան օպերային և փոփ կոմպոզիցիաների ներքո, որոնք ջերմ ու պայծառ հույզերով կպարուրեն ներկաներին:

-Ինչպե՞ս եք տեսնում Դուք դեֆիլեն նման պրոյեկտում:

-Ինչ վերաբերում է սառցե շոուի համադրությամբ նորաձևության ցուցադրությանը, ապա պետք է նշեմ, որ նման թատերականացված ձևաչափն ամբողջ աշխարհում հետզհետե մեծ մասսայականություն է ստանում և մեծ հաջողություն վայելում հանդիսատեսի շրջանում: Մենք բազմիցս կազմակերպել ենք ֆեյշն շոուներ: Ես Հայաստանի նորաձևության մասին «To see trees where the others see only poles» ֆիլմ պրոյեկտի պրոդյուսերը և կազմակերպիչն եմ (F.TV հեռուստաընկերության համար), որի մտահղացման հեղինակը Ռուբեն Ջաղինյանն է: Որպես պրոդյուսեր, «Շարմ» հոլդինգի աջակցությամբ 4 տարի շարունակ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպել եմ «Հայկական ուրվագիծ» մոդելավորողների մրցույթը՝ «տարվա նկարիչ-մոդելավորող» անվանակարգում: Մրցույթների պատվավոր ժյուրին գլխավորում էր Վյաչեսլավ Զայցևը: Իր գոյության չորս տարիների ընթացքում «Հայկական ուրվագիծ» ֆոնդը մեծ աշխատանք է տարել հայ տաղանդավոր մոդելավորողների առաջընթացի և հայրենական նորաձևության վերածննդին ուղղված երիտասարդակն շարժման ակտիվացման գործում:

«Հայկական ուրվագիծ» ֆոնդը ոչ առևտրային կազմակերպություն էր, որը գլխավորում էի ես, ինչպես նաև եղել եմ «Союз «Сервис» армянских модельеров» հասարակական կազմակերպության նախագահը: Այնպես որ շոուների կազմակերպման մեծ և հարուստ փորձ ունենք:

-Իսկ Պլյուշչենկոն այսպիսի ձևաչափում աշխատե՞լ է:

-Այո, ի դեպ, Պլյուշչենկոն իր գործընկերների հետ հանդես է եկել այսպիսի թատերականացված ծրագրում Անդրեա Բոչելիի հետ, որտեղ սպորտը, երաժշտությունը և նորաձևությունը միահյուսված էին ընդհանուր ներդաշնակությամբ: Եվ այդ փառահեղ շոուն, որ անցկացվեց Վերոնա քաղաքում, դարձավ գեղեցկության նոր ձևերի անվերջ փնտրտուքների խորհրդանիշ, որտեղ բեմի երկու արքաները՝ փայլուն վոկալիստը և հռչակավոր գեղասահորդը, իրենց տաղանդով զարդարեցին և լուսավորեցին վերոնյան Արենան՝ հին հռոմեական ամֆիթատրոնը, երբեմնի գլադիատորական մարտերի բեմահարթակը, որն այժմ վերոնյան մշակույթի սիրտն է և թատերական արվեստի անմար գեղեցկության խորհրդանիշը:

-Իսկ հայրենական մոդելավորողներից ո՞վ է ընդգրկված:

-Մեր ներկայացման գաղափարն է ներկայացնել ա՛յն հայ երիտասարդ մոդելավորողներին, ովքեր տաղանդավոր են, սակայն դեռևս այնքան էլ հայտնի չեն լայն հասարակությանը: Նրանց, ովքեր արդեն որոշակի ձեռքբերումներ ունեն այս ոլորտում և ովքեր ունեն հետաքրքիր հավաքածուներ: Բացի այդ, կցուցադրվեն համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի հավաքածուներ, որոնք Հայաստանում ունեն ներկայացուցչություններ: Դեֆիլեն իր մեջ ներառելու է 2017 թվականի սպորտային, գործնական և երեկոյան հավաքածուների ցուցադրություն:

Սպորտային պարերի, նորաձևության նոր միտումների, երաժշտության յուրօրինակ համադրումը նոր անկրկնելի շոուի գաղափարախոսությունն է՝ հատուկ երևանյան հանդիսատեսի համար:

-Շոուի պրես-ռելիզում կարդում ենք «Ոճի շարժ» արտահայտությունը, պատմեք այդ մասին:

-Ծրագիրը կրում է որոշակի թաքնված դաստիարակչական գործառույթ: Քանի որ սպորտը դա շարժում է, իսկ մեր ծրագիրը կրում է նաև «Ոճի շարժ» անվանումը, մենք ցանկանում ենք հիմնական շեշտը դնել սպորտային հագուստի հավաքածուների վրա և դրանով ցույց տալ ինչպես և որտեղ են այն կրում, քանի որ մեզանում, ցավոք, այդ կանոնները պահպանում են ոչ բոլորը: Հասկանալի է, որ միայն այս ցուցադրությամբ հազիվ թե ինչ-որ բան փոխվի, սակայն աշխատել դրա վրա՝ անհրաժեշտ է: Կարծում եմ՝ ցանկացած ներկայացում իր մեջ ոչ միայն կոնկրետ գաղափար է կրում, այլև ունի կրթական, դաստիարակչական և որպես օրինակ ծառայելու նպատակ: Հարկ է հասկանալ, որ սպորտային հագուստով պետք է զբաղվել սպորտով, ոչ թե հաճախել հասարակական վայրեր, քայլել փողոցով: Մենք պարզապես երջանիկ կլինենք, եթե մեր այս ուղերձը հասնի ոմանց և մարդիկ դա ի նկատի ունենան:

-Իսկ հանդիսատեսն ինչպե՞ս է տեսնելու նորաձևության ցուցադրությունը և այն ամենը, ինչ կատարվում է սառցե բեմի շրջակայքում:

-Հատկանշական է, որ դահլիճում տեղադրվելու են էկրաններ, որոնց վրա ուղիղ միացմամբ հանդիսականը տեսնելու է նաև այն ամենը, ինչ կատարվելու է ետնաբեմում. Ի՞նչ աշխատանքներ են այնտեղ իրականացվում, ինչպե՞ս են արտիստները պատրաստվում բեմելին, ո՞վ և ինչպե՞ս է նրանց օգնում:

Իսկ շոուի վերջում Մարիամ Մերաբովայի կատարմամբ «Ветер перемен» երգի ներքո բեմ դուրս կգան ոչ միայն շոուի բոլոր մասնակից արտիստները, այլև նրանց սպասարկող աշխատակիցները, որոնց հանդիսականը չի տեսնում, առանց որոնց, սակայն, չէր կարող ստեղծվել այս գունեղ բեմականացումը՝ պարուսույցներ, գրիմյորներ, ոճաբաններ, կոստյումերներ, ռեժիսորներ: Մի խոսքով, «խոհանոցի» ներկայացուցիչները:

Պրիմիերային մնացել է շատ քիչ ժամանակ, աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և շոուի կազմակերպիչները երախտապարտ են բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն ու աջակցությունն են ցուցաբերում, մասնավորապես Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանին, ով ջանք չի խնայում ոչ մի, այդ թվում և տեխնիկական հագեցվածությունն ապահովելու հարցում, որպեսզի շոուն կայանա ամենաբարձր մակարդակով, Հանրային հեռուստաընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ որպես գլխավոր տեղեկատվական գործընկեր:

-Արդյո՞ք բոլոր տեխնիկական հարցերը լուծված են, ո՞ր փուլում եք այժմ:

-Ուզում եմ ավելացնել, որ մեզ հետ համագործակցում են նաև «ՕՌԵՕ» իմիջ կենտրոնի ոճաբանները՝ ի դեմս Սերժ Հարությունյանի, ինչպես նաև՝ «ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնը:

Պրոյեկտի վրա աշխատում է մի ամբոջ թիմ Երևանից, Մոսկվայից և Սանկտ- Պետերբուրգից: Սառցե շոուն համապատասխանելու է եվրոպական բոլոր չափանիշներին: Այդ հարցում մեծ օգնություն է ցուցաբերում ՄՀՀ տնօրեն Վազգեն Ասատրյանը, ով արդեն իսկ հոգացել է, որ սառույցի մշակման համար նախատեսված տեխնիկան լինի կազմ ու պատրաստ:

Իրականացվում են բեմահարթակի պատրաստման աշխատանքներն՝ ըստ ներկայացված պահաջների, մոդելավորողներն աշխատում են նոր հանդերձների վրա, ապահովված են հատուկ էֆեկտների, էկրանների, լուսային ամենատարբեր սարքավորումների, ձայնի բարձրորակ հնչողության ապահովման համար նախատեսված սարքերի առկայությունը: Լուսանկարվելու համար տեղադրված կլինեն հատուկ կոնստրուկցիաներ:

Անկրկնելի և բացառիկ ներկայացման պրիմիերա, որտեղ սպորտը, երաժշտությունը և նորաձևությունը հանդես են գալիս որպես գեղագիտության անբաժանելի մաս՝ մարդկանց սրտերում թողնելով արվեստի ուժը զգալու և գնահատելու, կյանքում վեհ գաղափարներով առաջնորդվելու և բարություն սփռելու, գեղեցիկ ապրելու, սիրելու և սիրվելու ցանկություն:

Նվիրեք ինքներդ ձեզ թարմ հույզեր, նոր զգացողություններ և ադրենալինի հզոր չափաբաժին:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/01/2025 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը 16/01/2025 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով 16/01/2025 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում 16/01/2025 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում 16/01/2025 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան 16/01/2025 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում 16/01/2025 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ 16/01/2025 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում 16/01/2025 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ 16/01/2025 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է 16/01/2025 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ 16/01/2025 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ 16/01/2025 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին 16/01/2025 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ 16/01/2025 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) 16/01/2025 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը 16/01/2025 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան 16/01/2025 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու 16/01/2025 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել 16/01/2025 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով 16/01/2025 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են 16/01/2025 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին 16/01/2025 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան 16/01/2025 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ 16/01/2025 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 16/01/2025 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան 16/01/2025 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա 16/01/2025 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա 16/01/2025 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ 16/01/2025 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին 16/01/2025 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 16/01/2025 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) 16/01/2025 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 16/01/2025 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան 16/01/2025 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է 16/01/2025 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո 16/01/2025 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար 16/01/2025 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք 16/01/2025 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում 16/01/2025 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան 16/01/2025 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 16/01/2025 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան 16/01/2025 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին 16/01/2025 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային 16/01/2025 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք 16/01/2025 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ 16/01/2025 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում 16/01/2025 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ 16/01/2025 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին 16/01/2025 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան 16/01/2025 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) 16/01/2025 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց 16/01/2025 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն 16/01/2025 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր 16/01/2025 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան 16/01/2025 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր 16/01/2025 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը 16/01/2025 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ 16/01/2025 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) 16/01/2025 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը 16/01/2025 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան 16/01/2025 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը 16/01/2025 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան 16/01/2025 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին 16/01/2025 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը 16/01/2025 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն 16/01/2025 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը 16/01/2025 10:36 Լիբանանում հայ է սպանվել 16/01/2025 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ 16/01/2025 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող 16/01/2025 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը 16/01/2025 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին 16/01/2025 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 16/01/2025 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան 16/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 16/01/2025 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 16/01/2025 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում 16/01/2025 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ 16/01/2025 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ 16/01/2025 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ 16/01/2025 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը 16/01/2025 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը 16/01/2025 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է 16/01/2025 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի 16/01/2025 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը