21/10/2016 18:44
Շուշիում Դուշման Վարդանի անվան դասարան է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Շուշի քաղաք և Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում մասնակցել Արցախյան ազատամարտում նահատակված հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ նախագահի մամաուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երևանի պետական համալսարանին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ դա նպաստում է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործին:
Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: