21/10/2016 22:00
Վիկտորիա Բեքհեմը մատչելի հագուստի շարք է մշակում Target խանութների ցանցի համար
Spice Girls խմբի նախկին մասնակից, մոդելավորող Վիկտորիա Բեքհեմը մատչելի հագուստի շարք է մշակում Target խանութների ցանցի համար, հայտնում է Lenta.ru-ն: Բացի կանանց մոդելներից, դրանում նաև հագուստներ կներկայացվեն երեխաների համար, որոնց հիմքում Victoria Victoria Beckham-ի երկրորդ հավաքածուի ուրվագծերն են:
«Ես Victoria Victoria Beckham-ը գործարկեցի, երբ հղի էի Հարփերով: Այժմ նրա հինգ տարեկանը լրացել է, և ես կարծում եմ, որ սա հիանալի պահ է այս շարքը հասանելի դարձնելու և այն մանկական հագուստով համալրելու համար»,-պատմել է Բեքհեմը: Նոր հավաքածուի հագուստի գները տատանվելու են 6-ից մինչև 70 դոլար:
Բեքհեմն ակտիվորեն զբաղվում է սեփական բրենդի զարգացմամբ: Ամուսնու՝ Դևիդի հետ միասին նա գործարկել է dVb շարքը, որտեղ ներկայացված է կանանց և տղամարդկանց հագուստ, նաև արևային ակնոցներ: 2009 թվականին թողարկվել է տասը զգեստներից բաղկացած Victoria Beckham Collection հավաքածուն: