21/10/2016 12:29
Ադրբեջանը լարում է սահմանային իրավիճակը, քանի որ դժգոհ է ստեղծված քաղաքական դրությունից. Քաղաքագետ
Սահմանային իրավիճակը լարելով՝ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ դժգոհ է ստեղծված և պահպանվող քաղաքական դրությունից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն` անդրադառնալով համանախագահների տարածաշրջանային այցին՝ ընդառաջ Արցախում սահմանային իրավիճակի լարմանը:
«Ադրբեջանը գնալու է նման սրացումների մինչև որ համապատասխան քաղաքական կամ ռազմական արձագանք չլինի հայկական կողմից: Դրանով նրանք ցանկանում են ցույց տալ, որ դժգոհ են ստեղծված և պահպանվող քաղաքական դրությունից, բայց որևէ ձևով չեն փոխի այդ սրացումները լայնամասշտաբ ռազմական գործողությունների», - ասաց Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա` այս անգամ առիթը համանախագահների այցն է, մյուս անգամ` կարող է լինել մեկ ուրիշ առիթ:
«Դրա դեմ կարելի է պայքարել միայն մի տարբերակով, երբ Ադրբեջանն իմանա, որ նմանատիպ սադրանքին լինելու է երկու, երեք աստիճանի ավելի ուժգին ռազմական պատասխան», - ամփոփեց քաղաքագետը: