21/10/2016 12:41
Ադրբեջանին պետք է պրեսինգի ենթարկել. Էդուարդ Շարմազանով
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Արդբեջանը մերժում է ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Ես կարծում եմ՝ միջազգային հանրությունը և առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դառնան, որպեսզի Ադրբեջանն այլևս նման հանցագործ գործունեությամբ չզբաղվի», - ասաց նա:
Է.Շարմազանովի խոսքով, դիբերսիաներ իրականացնելով, Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններում խճճվել է և մտել փակուղի:
«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և պրեսինգի ենթարկի Ադրբեջանի նման գործելաոճը, որովհետև համաձայն Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածության՝ պետք է բանակցությունները մտնեն բացառապես խաղաղ կարգավորման փուլ և պետք է իրականացվեն վերահսկողության ներդրման մեխանիզմներ, որպեսզի այսուհետ շփման գծում լարվածություն չլինի», - ասաց նա: