22/10/2016 09:34
Պետական հիմնարկների աշխատակիցներին արգելվել է աշխատանքային ժամերին Facebook մտնել. «Ժողովուրդ»
Վերջին տարիներին սովորական է դարձել այն երևույթը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցները, այդ թվում՝ նաև ղեկավար կազմի ներկայացուցիչները, աշխատանքային ժամերի ֆեյսբուքում զավզակություններով են զբաղված։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված է աշխատանքային ժամերին՝ 9։00-ին մինչև 18։00-ն համացանցերում ճեմել։
«Աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելը թույլատրվել է միայն լրատվական ծառայություններին, որոնց դեպքում այդ գործողությունը նրանց մասնագիտական պարտականությունների մի մասն է կազմում։ Ի դեպ, պետական կառավարման համակարգում սկսել են ստուգել աշխատակիցների՝ համակարգից օգտվելու ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարավոր տեքստ տպելու արագության մասին է։ Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի է իսկապես համարել արդարացված և ճիշտ որոշում»: