22/10/2016 12:34
Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին. Ուորլիք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակում պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ես անձամբ խոսել եմ Իլհամ Ալիևի հետ: Նա ասել է, որ հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կան որոշակի գաղափարներ, որոնք մենք կքննարկենք: Մենք կքննարկենք ու կկազմակերպենք նախագահների հաջորդ հանդիպումը: Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին», - Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ամերիկացի համանախագահը: