22/10/2016 16:27
ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։