22/10/2016 12:30
ԵԱՀԿ Մինսկի խումբ. Եկել է խաղաղության ժամանակը. եթե ոչ այսօր, ապա ե՞րբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համարում են, որ եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու խաղաղության հաստատման ժամանակը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Եկել է խաղաղության ժամանակը: Եթե ոչ այսօր, ապա` ե՞րբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերն իրենց մեջ ուժ գտնեն, հանդիպեն ու լուծեն խնդիրը», - Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ընդգծել է` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»: