22/10/2016 12:24
Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ դեկտեմբերին Համբուրգում կկայանա նրանց հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Դեկտեմբերին Համբուրգում մենք հույս ունենք հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,- ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Դեկտեմբերի 8-ից 9-ը Համբուրգում անցկացվելու է ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստ: