Առաջարկներ լինելու դեպքում սիրով կգամ ու կնկարահանվեմ, կաշխատեմ Հայաստանում. Էրիկ Վարոսյանը՝ համագործակցությունների և անձնական կյանքի մասին

22/10/2016 12:52

Առաջարկներ լինելու դեպքում սիրով կգամ ու կնկարահանվեմ, կաշխատեմ Հայաստանում. Էրիկ Վարոսյանը՝ համագործակցությունների և անձնական կյանքի մասին


Հայաստանում ծնված ու Ռուսաստանում մեծացած, Արմեն Ջիգարխանյանի և Սլավա Ստեփանյանի թատրոններից սերված հայազգի երիտասարդ դերասան Էրիկ Վարոսյանի անունը դեռևս քչերին է հայտնի, սակայն հավանականությունը մեծ է, որ նա մի օր կդառնա նաև հայկական կինոարտադրության ամենապահանջված դերասաններից մեկը: Նախապայմանը՝ նկատելի արտաքինն ու տպավորիչ դերասանական խաղն է, և որ ամենակարևորն է՝ հայկական կինոշուկայում հայտնվելու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Ռեժիսոր Արամ Շահբազյանը բոլորովին վերջերս նրան նկատեց և իր մասնակցությամբ ֆիլմը շուտով մեծ էկրան կբարձրանա:

Aysor.am-ը գործունեության, ընտանիքի, նաև՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին զրուցել է մոսկվայաբնակ դերասան Էրիկ Վարոսյանի հետ:

-Էրիկ, նախ կասե՞ք՝ ինչպե՞ս հայտնվեցիք Արմեն Ջիգարխանյանի թատրոնում:

-2012 թվականին ավարտել եմ Եկատերինբուրգի թատերական ինստիտուտը ու անմիջապես մեկնել Մոսկվա: Փառք Աստծո, ստացվեց մուտք գործել Արմեն Բարիսովիչի թատրոն: Սկզբում մոտ 7-8 ամիս գնում էի, նստում դահլիճում ու ներկայացման փորձերը նայում: Եղավ այնպես, որ ի դժբախտություն այդ դերասանի և ի բարեբախտություն ինձ՝ դերասաններից մեկի ձեռքը կոտրվեց: Իսկ հաջորդ օրը նրա մասնակցությամբ երկու ներկայացում էր դրված՝ մեկը մեծերի համար, մյուսը՝ փոքրերի: Ռեժիսորը շրջվեց դեպի դահլիճ, ինձ նկատեց ու հրավիրեց բեմ՝ առաջարկելով փորձել այդ դերը… Կես օրվա մեջ սովորեցի ու ամեն ինչ ստացվեց: Իրենց դուր եկավ իմ խաղն ու այդ օրվանից սկսեցի աշխատել Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում:

-Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Ջիգարխանյանի թատրոն ընդունվելը բավական բարդ է, և ի տարբերություն շատ վայրերում ձևավորված մշակույթի՝ ոչ մի նշանակություն չունի՝ հա՞յ ես, թե ոչ, ազգային պատկանելությունը ոչ մի առավելություն չի տալիս: Ավելին, այդ թատրոնում հայեր քիչ կան:

-Այո, շատ-շատ քիչ են հայերն այս թատրոնում: Երբ ես ընդունվեցի, ինձ հետ մեկ հայ աղջիկ ևս ընդունվեց, բայց չդիմացավ՝ մեկ տարի անց դուրս եկավ: Արմեն Ջիգարխանյանն ասում է՝ չեմ նայելու՝ հայ ես, ռուս ես, ինձ համար կարևորը դա չի, այլ՝ կատարած աշխատանքը: Թատրոնից դուրս կարող ենք շփվել, հայերեն խոսել և այլն: Չի կարող այնպես լինել, որ ինչ-որ հայ գնա ու որպես հայ՝ առավելություն ստանա: Նման բան չկա: Ավելին, նման ձգտումներ ունեցող հայերի հետ չի էլ աշխատի:

-Չեք էլ փորձե՞լ անձամբ հանդիպել ու զրուցել Արմեն Ջիգարխանյանի հետ, գուցե գնահատելով Ձեր աշխատանքն ու տաղանդը՝ Ձեզ ընդգրկի՞ հիմնական կազմում:

-Նա որևէ մեկին, այդ թվում և ինձ, առիթ չի տալիս, որ կարողանաս այդ հարցով դիմել: Նույնիսկ վախենում եմ, որ նման հարցով դիմելով, իմ ունեցած տեղը թատրոնում կորցնել: Չգիտեմ՝ ինչպես կարձագանքի:

-Եթե չեմ սխալվում, այդտեղ համագործակցում եք նաև Ռուսաստանի հայկական թատրոնի հետ, որի ղեկավարը Սլավա Ստեփանյանն է: Այդ հանգամանքը խնդիր չառաջացրե՞ց Արմեն Ջիգարխանյանի մոտ:

-Գիտեք, Արմեն Ջիգարխանյանի թատրոնում ես ընդգրկված չէի հիմնական խաղացանկում, աշխատում էի որպես հրավիրյալ դերասան ու վարձատրվում հոնորարով, որը շատ փոքր թիվ էր կազմում: Եթե մշտական դերասանները ստանում էին 22-23 հազար ռուբլի, ապա հրավիրյալների մոտ այն չափազանց քիչ էր:  Ամենամեծ թիվը, որ ամսվա կտրվածքով այդ թատրոնում ստացել եմ, 3 հազար ռուբլին է եղել: Այնինչ, ես Մոսկվայում վարձով էի բնակվում ու տան վարձը կազմում էր 40-50 հազար ռուբլի: Այդ պատճառով դիմեցի Մոսկվայի հայկական թատրոն, որը սիրով հրավիրեց ինձ, բայց նորից հոնորարային սկզբունքով: Ամսվա մեջ քանի ներկայացում կխաղաս, այդքան էլ կվարձատրվես: Բայց ասեմ, 8 ամիս աշխատելով այս թատրոնում, տեսել եմ, որ շատ ուժեղ թատրոն է, Սլավա Ստեփանյանը հրաշալի գործեր է անում, բայց իր ձեռքերն էլ են «կապված»: Մոսկվայում հարուստ շատ հայեր ունենք, ովքեր կարող էին գոնե թատրոնի համար շենք գտնել, հատկացնել: Իսկ այսօր տեղի համար մեծ վարձ է վճարում, մի կերպ թատրոնը պահում է: Ի վերջո, սա Ռուսաստանի միակ հայկական թատրոնն է, պետք է աջակցել, որ կարողանանք աշխատել ու այս թատրոնով հպարտանալ:

-Իսկ մենք կարծում էինք՝ միայն հայաստանյան թատրոններն են ֆինանսապես խղճուկ վիճակում:

-Մոսկվայում 4-5 թատրոն կա, որը պետական աջակցություն է ստանում ու դերասաններին նորմալ աշխատավարձ տալիս: Այստեղի դերասանների մեծ մասը հենց այդ թատրոններում էլ խաղում են: Բայց դե և՛ ես, և՛ ինձ պես շատերը սիրում են թատրոնը ու նախընտրում այն: Փորձում ենք կողքից գումար աշխատել՝ հարսանիք կամ այլ միջոցառում վարելով:

-Ամիսներ առաջ Հայաստանում էիք, նկարահանվեցիք հայկական ֆիլմում:

-Այո, երբ Մոսկվայի հայկական թատրոն ընդունվեցի, այդ ընթացքում ռեժիսոր Արամ Շահբազյանը եկավ Հայաստանից: Քասթինգ եղավ ու Սլավա Սարգսյանի հետ նաև ես ընտրվեցի: 15 տարի Հայաստանում չէի եղել, շատ ուրախացա, որ եկա: Հուսամ՝ նորից առաջարկներ կլինեն:

-Ի՞նչ ֆիլմում եք նկարահանվել, ի՞նչ կերպարում:

- Ֆիլմը նվիրված է Անկախության 25-ամյակին, բաղկացած է 7 նովելից: Հրաշալի ֆիլմ է: Մարմնավորում եմ Բորիսին, ով Ռուսաստանում մեծացած հայ տղա է: Արցախյան պատերազմը սկսվելուն պես նա վերադառնում է Հայաստան՝ պաշտպանելու իր հողը: Բորիսը դժվարությամբ, Ռուսաստանում ծնված տղայի «ակցենտով» է հայերեն խոսում:

-Էրիկ, ամիսներ առաջ Արցախում կրկին պատերազմական իրավիճակ էր: Այդ օրերին Ձեր հերոսի պես մտածո՞ւմ էիք Հայաստան գալու, զինվորներին միանալու մասին:

-Անկեղծ ասած՝ ես պատրաստ էի գալու, ամեն վայրկյան ուշքս ու միտքս այդտեղ էր, բայց ծնողներս, եղբայրս ինձ հետ պահեցին: Անկասկած, եթե ամեն ինչ շարունակվեր նույն հունով, կգայի, բայց դադարեց: Ահավոր էր տեսնել, թե ինչպես են մեր 18-19 տարեկան տղաները զոհվում: Լացում էի, հավատացեք՝ մազերիս մեջ այդ ընթացքում սպիտակներ հայտնվեցին:  

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանից հաճախակի հրավերներ չեք ունենում:

-Գիտեք, այդտեղ ռեժիսորները կարծում են, որ եթե Մոսկվայից դերասան հրավիրեն, ապա նա մեծ գումարներ կպահանջի: Բայց այդպես չի: Իհարկե, այնպես էլ չի, որ կոպեկների համար կգամ: Մեր դեպքում էլ նորմալ, խելքին մոտ հոնորար է գործում: Ավելին, այս անգամ ես նույնիսկ գումարի համար չեմ եկել, պարզապես 15-17 տարվա բացակայությունից հետո ուզում էի իմ երկրում լինել, նկարահանվել, մեկտեղ՝ տատիկ-պապիկիս տեսնել:

-Իսկ այդտեղ ֆիլմերում չե՞ք ընդգրկվում:

-Երբեմն, թեկուզ փոքրիկ դերերով, սերիալներից եմ հրավերներ ստանում: Առաջին ֆիլմը, որում նկարահանվել եմ, բավական հետաքրքիր պատմություն ունի. 2012-13 թվականներին էր, Ռուսաստանի առաջին ալիքից ինձ զանգեցին, հրավիրեցին նկարահանման: Պարզվեց՝ թուրքի դեր պետք է խաղայի: Համաձայնեցի, բայց հենց միայն այն փաստից, որ հերոսս թուրք է, ինձ լավ չէի զգում: Ռեժիսոր Միխայիլ Բաղդասարովն ինձ ասաց. «Հասկանում եմ, որ այս դերը հայի համար լավ դեր չի, բայց դու այնպես խաղա, որ հետո տեսնողն անմիջապես հասկանա՝ թուրքն ով է»… Սերիաներից մեկում պետք է նույնիսկ թուրքերեն խոսեյի, ու ռեժիսորի ասելուց հետո այնպիսի էնտուզիազմով խաղացի, որ նույնիսկ ես, երբ նայում էի, ատում էի կերպարս:

-Մի փոքր անցում կատարենք դեպի անձնական կյանք. արմատներով որտեղի՞ց եք, ե՞րբ եք մեկնել Հայաստանից, ինչո՞ւ:

-Ծնվել եմ Ալավերդիում, 1998 թվականին ենք մեկնել: Փոքր էի՝ 3-րդ դասարան, շատ բան չէի հասկանում, բայց գիտեմ, որ դժվար էր Հայաստանում ապրելը: Քանի որ հայրս հաճախ էր Ռուսաստան մեկնում աշխատելու, ծնողներս որոշեցին, որ պետք է ընտանիքով տեղափոխվենք:

-Զրույցի ընթացքում նշեցիք, որ 15 տարի Հայաստանում չեք եղել: Ինչո՞ւ, չէ՞ որ Ռուսաստանից գալն այնքան էլ բարդ չէ:

-Փաստաթղթային խնդիրներ կային, ինչի պատճառով երկրից դուրս գալ չէի կարող: Շատերն այդ խնդիրն ունեն այստեղ: Մեկ-երկու տարի է, որ իմ փաստաթղթային խնդիրները հարթվել են: Պլանավորել էի հաջորդ ամռանը Հայաստան այցելել՝ տատիկ-պապիկներիս, մորաքրոջս ու քեռիներիս տեսնելու, բայց այս տարի եկա (ժպտում է):

-Իսկ իրենք ձեզ այցելո՞ւմ էին, թե՞ այս տարիների ընթացքում շփումը միայն հեռավորությունից է եղել:

-2005-06 թվականներին տատիկս և պապիկս կարողացան գալ, բայց այդ մեկ անգամն էր: Ծնողներս էլ երբեմն լինում էին Հայաստանում:  

-Արդեն Ձեր ընտանիքն ունեք, այո՞:

-Այո, ամուսնացել եմ մեկ տարի առաջ: Հրաշալի կին ունեմ՝ Կարինեն: Բնականաբար, հայուհի է: Մանկուց ցանկացել եմ հայկական ընտանիք ունենալ, կինս հայ լինի ու իմ ընտանիքից «հայկական հոտ» գա: Մտնեմ տուն՝ հայերեն խոսք ու ծիծաղ լսեմ, հաց ուտեմ, սրճեմ կնոջս հետ (թեև կոֆե չեմ խմում):

-Կարինեն և՞ս դերասանուհի է:

-Ոչ, բա բանկային համակարգում է աշխատում:

-Մտածո՞ւմ եք Հայաստան վերադառնալու, ապրելու մասին, թե՞ որոշել եք Ձեր գործունեությունն ու կյանքը շարունակել Ռուսաստանում:

-Եթե անկեղծ՝ չեմ կարող գալ Հայաստան ապրել ոչ թե նրա համար, որ չեմ ցանկանում, այլ՝ կան բաներ, որ ինձ այստեղ են պահում: Դրանք իմ ընտանիքի հետ են կապված, տխուր «կապեր» են, որոնք չեմ կարող թողնել… Եվ հետո, ես կյանքիս մեծ մասն այստեղ եմ ապրել, այստեղի մշակույթին եմ սովոր, շատ ներողություն՝ հայկական որոշ «լոպազ» խոսողների հետ նյարդերս չի բավարարում: Բայց եթե հրավիրեն նկարահանվելու, սիրով կգամ՝ լինի մեկ, երկու, թե 3 տարի:

-Այդտեղ հայ ընկերներ ունե՞ք:

-Շատ քիչ, քանի որ չեմ սիրում մեր հայկական «շաշ-մաշ» խոսելու ձևերը, որ եսիմ ինչեր չունեն, բայց ձևացնում են, թե «տանիքից բարձր» չգիտեմ ինչեր ունեն: Ռուսներն այդ առումով շատ թեթև են. մեկ գրիչ ունեն, կասեն՝ մեկ գրիչ ունենք ու վերջ: Հայը մի հատ գրիչ ունենա, կասի՝ մի ամբողջ «զավոդ» ունեմ: Չեմ սիրում այդպիսի բաներ, ինձ համար բարդ կլինի նման մարդկանց կողքին ապրել, իսկ նրանք քիչ չեն (ժպտում է):

-Փաստորեն, Հայաստան գալով՝ նոր ընկերներ ձեռք չբերեցիք:

-Ոչ, շատ ընկերներ ունեցա, այնպես չի, որ խոսքս ընդհանուրին էր վերաբերում: Մենք 10 հերոս էինք, տասս էլ մտերմացանք, նրանք իմ ավագ ընկերները դարձան: Դավիթ Ամալյանն էլ է այդ ֆիլմում նկարահանվել, իրեն հենց այդտեղ եմ ճանաչել ու շատ եմ հավանում: Հուսով եմ՝ ձեռքբերածս ընկերությունը կավելանա: Հավատում եմ՝ առաջարկներ կլինեն ու ես սիրով կգամ ու կնկարահանվեմ, կաշխատեմ Հայաստանում: Ուզում եմ՝ խաղաղություն լինի, մեր սահմանները, զինվորները խաղաղ պայմաններում լինեն:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/01/2025 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը 16/01/2025 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով 16/01/2025 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում 16/01/2025 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում 16/01/2025 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան 16/01/2025 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում 16/01/2025 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ 16/01/2025 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում 16/01/2025 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ 16/01/2025 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է 16/01/2025 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ 16/01/2025 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ 16/01/2025 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին 16/01/2025 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ 16/01/2025 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) 16/01/2025 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը 16/01/2025 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան 16/01/2025 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու 16/01/2025 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել 16/01/2025 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով 16/01/2025 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են 16/01/2025 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին 16/01/2025 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան 16/01/2025 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ 16/01/2025 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 16/01/2025 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան 16/01/2025 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա 16/01/2025 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա 16/01/2025 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ 16/01/2025 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին 16/01/2025 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 16/01/2025 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) 16/01/2025 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 16/01/2025 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան 16/01/2025 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է 16/01/2025 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո 16/01/2025 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար 16/01/2025 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք 16/01/2025 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում 16/01/2025 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան 16/01/2025 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 16/01/2025 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան 16/01/2025 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին 16/01/2025 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային 16/01/2025 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք 16/01/2025 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ 16/01/2025 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում 16/01/2025 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ 16/01/2025 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին 16/01/2025 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան 16/01/2025 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) 16/01/2025 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց 16/01/2025 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն 16/01/2025 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր 16/01/2025 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան 16/01/2025 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր 16/01/2025 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը 16/01/2025 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ 16/01/2025 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) 16/01/2025 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը 16/01/2025 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան 16/01/2025 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը 16/01/2025 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան 16/01/2025 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին 16/01/2025 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը 16/01/2025 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն 16/01/2025 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը 16/01/2025 10:36 Լիբանանում հայ է սպանվել 16/01/2025 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ 16/01/2025 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող 16/01/2025 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը 16/01/2025 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին 16/01/2025 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 16/01/2025 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան 16/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 16/01/2025 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 16/01/2025 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում 16/01/2025 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ 16/01/2025 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ 16/01/2025 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ 16/01/2025 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը 16/01/2025 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը 16/01/2025 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է 16/01/2025 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի 16/01/2025 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը