24/10/2016 12:10
Կլոպ. «Լիվերպուլում» միշտ ուրախ կլինեն Ջերարդին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շեշտել է, որ ակումբում պատրաստ են ընդունել կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին։ «Կարմիրների» նախկին ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ հեռանում է «Լոս Անջելես Գելեքսիից», հայտնում է Sport-express.ru:
««Լիվերպուլում» միշտ ուրախ կլինեն Ջերարդին,- Կլոպի խոսքերը մեջբերել է A Bola -ն։- Այդ առումով որևէ խնդիր չի կարող լինել։ Բայց այդ հարցը, ամեն դեպքում, հանրային քննարկման չի դրվի։ Նրա համար տեղ կգտնվի»։