20 տարուց ավելի դաստիարակվել է մեկանգամյա դիտման ֆիլմերի հանդիսատես, մի օրում չես փոխի. Մհեր Մկրտչյանը՝ նոր ֆիլմի և հայկական կինեմատոգրաֆիայի բացթողումների մասին

24/10/2016 14:48

20 տարուց ավելի դաստիարակվել է մեկանգամյա դիտման ֆիլմերի հանդիսատես, մի օրում չես փոխի. Մհեր Մկրտչյանը՝ նոր ֆիլմի և հայկական կինեմատոգրաֆիայի բացթողումների մասին


Մեկ ամիս առաջ հայկական կինեմատոգրաֆիան հարստացավ արցախյան պատերազմի մասին պատմող ևս մեկ ֆիլմով. ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը նոր նշաձող սահմենց, սցենարի, ռեժիսուրայի, ֆիլմի կուլտուրայի նշաձող:

Ռուսական կինոշուկայում ուսում ու փորձ ձեռք բերած ռեժիսորն արդեն իսկ ստանձնել է ֆիլմի երկրորդ մասը՝ փորձելով այս անգամ գերազանցել ինքն իրեն: Չէ՞ որ, միշտ էլ հաջորդ աշխատանքից սպասումներն առավել են:

Aysor.am-ը Մհեր Մկրտչյանի հետ զրուցել է ոչ միայն «Կյանք ու կռիվ» ֆիլմից, այլև՝ մեր ժամանակներում հայկական կինեմատոգրաֆիայում տեղ գտած թերացումներից, Թատերական ինստիտուտի բացթողումներից և «օսկարյան» տենդենցից:

-Պարոն Մկրտչյան, վերջերս տեղի ունեցավ Ձեր՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ: Արձագանքները բավական բուռն էին, շատերը խոսում էին, որ սա նորանկախ Հայաստանի լավագույն ֆիլմն էր: Սպասո՞ւմ էիք նման արձագանքի:

-Անհնար է կանխագուշակել, թե ինչպես հանդիսատեսը կընդունի ֆիլմը և թե այն ինչ արձագանք կունենա: Կարելի է միայն հուսալ: Հանդիսատեսին հանձնելուց հետո ֆիլմը սկսում է իր կյանքով ապրել:

-Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը պրեմիերա ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլև՝ Արցախում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր արցախյան հանդիսատեսի արձագանքը:

-Դա արդեն նրանից հետո էր, երբ Հայաստանում ֆիլմն ընդունվեց շատ դրական: Թվում էր` պետք է հանգիստ լինեինք, բայց՝ ոչ: Բոլորս շատ լարված էինք: Սակայն ֆիլմի ավարտից հետո տեսանք նույն աչքերը և նույն էմոցիաները: Երևի պետք չէ Հայաստանի և Արցախի հանդիսատեսին տարանջատել, չէ՞ որ դա նույն ազգն է:

- Ձեր իսկ ֆիլմից կա՞ մի հատված, որն առավել դիպավ Ձեր սրտին:

-Այո, իհարկե: Հնարավոր չէ ամբողջ 1 ժամ 46 րոպեն նույն կերպ ընկալել: Իհարկե, իմ կողմից սիրված տեսարաններ կան, բայց չէի ուզենա բացել չակերտները, չէ՞ որ չսիրվածն էլ եմ ես նկարել (ժպտում է):

-Գիտեմ, որ այժմ պատրաստում եք ֆիլմի երկրորդ մասը՝ «Կյանք ու կռիվ. 25 տարի անց»: Նման որոշման հանգեցրեց այս տարվա ապրիլյան պատերա՞զմը, թե՞ նկարահանման աշխատանքներն առավել վաղուց էիք սկսել:

-Միշտ մտածում էինք, որ հետաքրքիր կլինի պատկերացնել, թե հերոսներից ով ինչ ճակատագիր կունենա: Սակայն, ամեն ինչ հստակեցվեց և որոշվեց ապրիլյան օրերին:

-25 տարի անց և՞ս պատերազմ կլինի, թե՞ այստեղ հերոսները կներկայացվեն խաղաղության մեջ:

-Ֆիլմն ունի «Կյանք ու կռիվ» վերնագիրը (ժպտում է)…

-Այսքան ուժեղ ֆիլմ ունենալուց հետո առավել պարտավորեցնող չէ՞ հաջորդը:

-Իհարկե: Պետք է կարողանալ չմնալ առաջին ֆիլմի ազդեցության տակ: Դա շատ բարդ խնդիր է: Հուսով եմ՝ ես ինձ չեմ խաբում` մտածելով, որ երկրորդ ֆիլմն առաջինից ավելի հաջող կստացվի:

-Ե՞րբ սպասենք պրեմիերային: Նաև, երկու ֆիլմերն էլ ե՞րբ հասանելի կլինեն հեռուստադիտողին:

-Դեռ շատ հարցեր և նրբություններ կան, որը կապված է պրոդյուսերների աշխատանքի հետ: Իսկ թե հեռուստադիտողին ե՞րբ հասանելի կլինի ֆիլմը, որոշում է Հանրային հեռուստաընկերությունը:

-Պարոն Մկրտչյան, հետաքրքիր է, Ձեր հայրը՝ Ալբերտ Մկրտչյանը, դիտե՞լ է «Կյանք ու կռիվը»: Ինչպիսի՞ն էր ՀՀ ժողովրդական արտիստի գնահատականը:

-Իհարկե, դիտել է: Գնահատականը դրական է: Չէ՞ որ նա իմ հարազատ հայրն է (ժպտում է):

-Նկատելի է, որ ֆիլմում, հատկապես գլխավոր կերպարներում, միտումնավոր ընտրել էիք դերասանների, ովքեր այնքան էլ հայտնի չէին հասարակությանը: Գլխավոր հերոս Տիգրանին մարմնավորող Սամվել Թադևոսյանի համար սա ընդհանրապես դեբյուտային էր: Արդյոք ֆիլմի երկրորդ մասում այդ տենդենցը կպահպանվի:

-Այո, մենք Ռուբեն Ջաղինյանի հետ պայմանավորվել էինք մաքսիմալ թարմ դեմքեր ընդգրկել ֆիլմում: Երկրորդ մասում այդ սկզբունքը կպահպանվի: Ինձ թվում է՝ հանդիսատեսը դրա կարիքն ունի:

-Կարծում եմ՝ արդեն իսկ ճանաչված դերասանների մեջ առավել հեշտ է տեսնել Ձեր ստեղծած հերոսներին: Ինչո՞ւ որոշեցիք նոր անունների մեջ նրանց փնտրել: Դա նորը բացահայտելու միտո՞ւմ է:

-Իսկ իմ ֆիլմի դերասանները զիջու՞մ են արդեն իսկ ճանաչվածներին իրենց տաղանդով կամ պրոֆեսիոնալիզմով: Եթե ոչ, ուրեմն ինչո՞վ են ճանաչվածներն ավելի արժանի:

-Ռեժիսորները սիրում են իրենց համար ընտրել մի քանի դերասան, որոնց հետ միշտ կաշխատեն: Կարելի՞ է ասել՝ Սամվել Թադևոսյանը, Անի Խաչիկյանը, Սամվել Թոփալյանը, Հայկ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանն այլևս «Ձեր դերասաններն» են:

-Ո՛չ: Ես միշտ կփնտրեմ նոր դերասաններ: Եթե վաղը գտնեմ Անիից և Սամվելից ավելի տաղանդավոր դերասանների, ես կանեմ նոր ընտրություն:

-Հաճախ բողոքում ենք՝ ասելով, որ լավ արտիստները գնացին ու այդպիսիք վերջին շրջանում այլևս չեն ծնվում: Դուք, կարծեք, թե գոհ եք Թատերական ինստիտուտի տված նոր սերնդից:

-Ոչ, ես գոհ չեմ Թատերական ինստիտուտի ոչ մի բանից: Շրջանավարտները մտնում են կինոաշխարհ՝ լրիվ անպատրաստ: Ես գոհ եմ իմ ընտրած դերասանների գեներից, տաղանդից և աշխատասիրությունից: Գտնում եմ, որ թատերական ինստիտուտի թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների քանակը պետք է կրճատել մինիմում տասն անգամ և կարծում եմ՝ այդ դեպքում մենք կունենանք լուրջ արդյունք:

-Երկար տարիներ ապրել ու աշխատել եք Ռուսաստանում, շփվել ռուսական կինոարտադրության հետ: Որո՞նք են հայկական կինեմատոգրաֆիայի գլխավոր բացթողումները, շա՞տ ենք զիջում:

-Մրցակցության բացակայությունը: Ռուսաստանում ես միշտ իմացել եմ, որ եթե վատ ֆիլմ նկարեմ, հնարավոր է՝ այլևս նոր բան անելու հնարավորություն չունենամ: Հայաստանում ո՛չ ռեժիսորները, ո՛չ էլ դերասանները նման խնդիր չունեն:

-Ի դեպ, վերջին տարիներին մենք էլ փորձում ենք մեր ֆիլմերով ընդգրկվել «Օսկար» ամերիկյան կինոմրցանակաբաշխության շարքերում: Այս տարի էլ փորձեցինք ներկայանալ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմով, թեև օրերս մերժվեց հայտը: Հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիքի եք այդ ֆիլմի մասին: Նաև, չե՞ք մտածել կամ չի՞ առաջարկվել «Կյանք ու կռիվը» «Օսկարին» ներկայացնել:

-Ես երբեք ինձ թույլ չեմ տալիս քննադատել կոլեգաներիս արած աշխտանքը, իմ մասնագիտությունն ուրիշ է: Բայց ձեր նշած ֆիլմը բացառություն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա հակահայկական ֆիլմ է: Արդյոք Հայաստանի կինոակադեմիայի անդամները համոզված չեն եղել, որ «Երկրաշարժ»-ի՝ լոնգ-լիսթ մտնելու շանսերը հավասար է 0,001 տոկոսի… Ինչ վերաբերվում է մեր ֆիլմին, մենք չենք նկարել դա «Օսկարի» համար, ու երբեք չենք խոսել դրա մասին: Չեմ գտնում, որ մեր ֆիլմը «Օսկարի» ֆորմատին համապատասխան է:

-Այսօր ռեժիսորները մեծամասամբ անդրադառնում են կատակերգական ֆիլմերին, որոնց մեծ մասը մեկանգամյա դիտման համար է: Սա գործին անլուրջ մոտեցո՞ւմ է, արհեստավարժության բացակայությո՞ւն, թե՞ կոմերցիոն նպատակ:

-20 տարուց ավելի դաստիարակվել է մի հանդիսատես, որը սովորել է այդ ֆորմատին: Մի պահանջեք, որ դա մի օրում փոխվի: Իմ երզանքն է՝ նկարել հայկական լավ կոմեդիա, որը հանդիսատեսը կուզենա նայել մեկ անգամից ավելի:

-Պարոն Մկրտչյան, գրեթե մեկ տարի առաջ դուք ստանձնեցիք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ղեկավարումը: Ի՞նչ նորություններ, նոր ներկայացումներ են սպասվում թատրոնում:

-Այս տարի թատրոնը կունենա 6 նոր ներկայացում, որը, կարծում եմ, վատ արդյունք չէ: Թատրոնը շատ բարդ կառույց է, իսկ այն վերափոխելն էլ ավելի բարդ է: Ամենակարևորն այն է, որ թատրոնի դռները բաց են բոլոր այն դերասանների և ռեժիսորների համար, ովքեր կուզենան աշխատել մեր բեմի վրա:

-Մեր քաղաքում թատրոնները շատ են, բայց թատերական կյանքը, կարծեք թե, այնքան էլ ակտիվ չէ: Ինչո՞վ կպայմանավորեք դա:

-Թարմ օդի պակասով…

-Վերջերս Մշակույթի նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը: Գո՞հ եք նման փոփոխությունից, ի՞նչ սպասելիքներ ունեք նորանշանակ նախարարից կինոյի բնագավառում:

-Ավելին, քան գոհ եմ: Նրա ամեն քայլն ունի բացատրություն և ինչ-որ լավ բան անելու միտում: Հուսով եմ՝ նրա գործունեությանը ոչինչ չի խոչընդոտի: Ինչ վերաբերում է կինոյի բնագավառին, անհրաժեշտ է ազատվել մի շարք անիմաստ կազմակերպություններից, որոնք ավելի շատ մտահոգված են ո՛չ թե որակ ստանալու խնդիրներով, ո՛չ թե առողջ մրցակցության մթնոլորտ ստեղծելով, այլ կայացած հեղինակություններին չնեղացնելով, բոլորի հետ ստատուս-քվո կարգավիճակը պահպանելով: Այդ մոտեցումը ապագա չունի: Բայց կարևորն այն է, որ ես անկեղծ հավատում եմ Արմեն Ամիրյանին:

-Բացի պատրաստվող նոր ֆիլմից, ի՞նչ նորություններ սպասենք Ձեզանից: Նաև, շարունակո՞ւմ եք աշխատել ռուսական կինոշուկայի համար:

-Դեռ չունեմ ոչ մի նախագիծ: Իսկ ռուսական կինոշուկայից չէի էլ կտրվել: Երջանիկ եմ, քանի դեռ ունեմ ընտրելու հնարավորություն:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը Այսօր, 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով Այսօր, 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում Այսօր, 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում Այսօր, 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան Այսօր, 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում Այսօր, 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ Այսօր, 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը