25/10/2016 13:42
Ջեյմս Ուորլիք. Աշխատում ենք տևական խաղաղության ապահովման ուղղությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման ամրապնդման մասին խոսելու համար:
«Տարածաշրջանում ենք մի քանի պատճառներով. առաջին հերթին, որ խոսենք հրադադարի պահպանման նկատմամբ հարգանքի մասին: Ապրիլից հետո ընդհանուր առմամբ ապահովվել է: Գիտեմ, եղել են դեպքեր որ այն խախտվել է ու մենք խոսել ենք կողմերի հետ այդ մասին», - Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, այցի նպատակներից է նաև, որ «հետամուտ լինենք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացմանը»:
«Այսօր նախագահ Սարգսյանի հետ կշարունակենք քննարկումը», - ասաց Ջ.Ուորլիքը:
«Երրորդ նպատակը՝ մենք աշխատում ենք տևական խաղաղության ապահովման ուղղությամբ», - նշեց համանախագահը: