25/10/2016 16:44
Քիմ Քարդաշյանը հետ է վերցրել հայցն ընդդեմ հայտնիների մասին կայքի
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հետ է վերցրել հայցն ընդդեմ հայտնիների մասին կայքի, որը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ռեալիթի շոուի աստղը բեմականացրել է Փարիզում իր դեմ տեղի ունեցած հարձակումը, հաղորդում է CNN-ը։
MediaTakeOut պարբերականը խոստովանել է, որ իր հայտարարությունը սուտ է եղել: Համապատասխան նյութերը հեռացվել են կայքից։
Բացի այդ տաբլոիդը հրապարակել է հերքման տեքստ, որում նշել են, որ Քարդաշյանին իրոք կողոպտել են։
Քարդաշյանի փաստաբանը չի ներկայացրել տաբլոիդի հետ գործարքի այլ մանրամասներ։