25/10/2016 15:36
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձարկել են Վարդենիս - Մարտակերտ ճանապարհը. Լուսանկարներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձարկել են Հայաստանն Արցախին կապող երկրորդ` Վարդենիս - Մարտակերտ ավտոճանապարհը:
«Ես հնարավորություն ունեցա այսօր Լեռնային Ղարաբաղից Երևան վերադառնալ հյուսիսային ճանապարհով` Քելբաջարով», - Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ուրախ եմ ասել, որ այնտեղ արդեն ձյուն էր գալիս», - նշեց նա:
Ավելի վաղ Հայաստան համահայկական հիմնադրամը տեղեկացրել էր, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին:
Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 և 2014-ի հանգանակությունները: Խոշորածավալ ձեռնարկը ավարտին հասցնելու նպատակով միջոցներ են հատկացվել նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների կողմից: