25/10/2016 10:49
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են. Ուորլիքը կհանդիպի լրագրողների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի ղեկավարության հետ։
Նախատեսվում են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Ծրագրված է նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հանդիպումը լրագրողների հետ:
Հոկտեմբերի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպումներ են անցկացրել Ստեփանակերտում: Դրանից առաջ նրանք եղել են Բաքվում: