25/10/2016 13:53
ԵԱՀԿ ՄԽ. ԼՂ հակամարտության գոտում համեմատական անդորրը կշարունակվի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակ գտնելու ուղղությամբ:
«Մեր աշխատանքը, որպես միջնորդներ, ուղղված է տևական խաղաղության ապահովմանը: Մենք ուզում ենք կրկնապատկել մեր ջանքերը՝ հասնելու մի կարգավորման, որ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Ես հավատացած եմ, որ այդ օրը կգա», - Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, ապրիլյան ողբերգությունը ցույց է տալիս բանակցությունների կարևորությունը:
«Ապրիլյան ողբերգությունից հետո շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել ու նաև միջազգային սահմանին: Բայց նույնիսկ մեկ զոհը` չափից շատ է: Մենք կարծում ենք, որ այս համեմատական անդորրը կշարունակվի», - ասաց Ջ.Ուորլիքը: