26/10/2016 13:11
Զալբեր. ԼՂ հարցով կարող են ձեռք բերվել համաձայնություններ, սպասվում է նախագահների հանդիպում
Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը:
«Այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը, չնայած առաջընթաց դեռ չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է: ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվացում է նկատվում», - Trend-ին ասել է Հ. Զալբերը:
Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում կկազմակերպվի Հայաստանի և Անդրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, հերթական հանդիպումը՝ բանակցային գործընթացների շրջանակում:
Նրա խոսքով՝ ստացված ազդանշանները հույս են ներշնչում, որ գործընթացը տեղից շարժվում է:
«Եթե իմ տպավորությունները ճիշտ են, ապա հույս կա, որ ձեռք կբերվեն նոր համաձայնագրեր և կգտնվեն փոխզիջման լուծումներ», - ասել է Հ.Զալբերը: