27/10/2016 09:56
Ստանիսլավսկու թատրոնի դահլիճում մահացել է 65-ամյա Աստղիկ Մուշեղյանը
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում հայտնաբերվել է 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին:
Վերջինս ներկայացումից հետո բարձրացել է մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված «դինամիկներն» անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ երեկոյան, այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Ըստ տեղեկությունների՝ Ա. Մուշեղյանը թատրոնի հնչյունային ռեժիսորն էր: