27/10/2016 12:00
Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմից դիվերսիա իրականացնելու հայտարարությունն ապատեղեկատվություն է
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի ՊՆ այն հայտարարությունը, թե հայկական կողմը նախօրեին դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել.
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հրադադարի պահպանման ռեժիմը նախօրեին խախտել է հենց Ադրբեջանը, ինչի հետևանքով մենք, ցավոք, զոհ ունենք», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ ռազմական փորձագետների` Ադրբեջանն այս օրերին համանախագահների տարածաշրջանային այցի ֆոնին փորձում է լարել սահմանային իրավիճակն, այդպիսով՝ փորձելով գլոբալ կամ մասնակի հարցերում պարտադրել իրենց կամքը: