27/10/2016 12:36
Զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հոկտեմբերի 26-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: