27/10/2016 21:27
Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում. ՀՀԿ
Հանրապետական կուսակցության այսօրվա նիստում չի քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հարց:
«Նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել: Կարող եմ ասել, որ առաջիկա ժամանակահատվածում նման հանդիպում չի նախատեսվում: Հնարավոր է ապագայում նման հանդիպում`կապրենք, կտեսնենք», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա ընգծեց, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն:
«Բայց Ադրբեջանն արհամարհում է այդ պայմանավորվածությունները, դիվերսիոն գործողություններ իրականացրեց, երեկ զոհ ունեցանք», - ասաց նա` շեշտելով, որ համանախագահները պետք է գնահատականով հանդես գան ու Ադրբեջանին ստիպեն հարգել իր իսկ ստանձնած պարտավորությունները: