27/10/2016 15:53
Նալբանդյանն ու Էյրոն կքննարկեն Ղարաբաղյան հարցը և կստորագրեն համագործակցության համաձայնագրեր
Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Մարկ Էյրոն հինգշաբթի օրը իր հայաստանյան գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի երկկողմ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Ժան-Մարկ-Էյրոն այսօր կընդունի իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին: Սա հնարավորություն կընձեռի թափ հաղորդել ֆրանս-հայկական հարաբերություններին, մասնավորապես, երկու կողմերի միջև համագործակցության պայմանագրի ստարգրման շնորհիվ», - հայտարերել է Ռ.Նադալը:
Նադալի խոսքով՝ երկու նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, որպեսզի բանակցությունների միջոցով կարողանան գտնել ԼՂ հակամարտության խաղաղ և կայուն լուծում»: