27/10/2016 10:55
65-ամյա կինը մահացել է թատրոնի շենքում, կատարվում է քննություն. Քննչական կոմիտե
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951 թ. ծնված Ա.Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախնական տվյալներով` 2016 թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել և բեմի վրա ընկնելով` մահացել է 1951 թ.-ին ծնված Աստղիկ Մուշեղյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական և Հոգեբուժական կլինիկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները:
Կինը ներկայացումից հետո բարձրացել է մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված «դինամիկներն» անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել: