27/10/2016 22:01
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Համբուրգում. Ուորլիք
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Համբուրգում, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք անհաբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը ԼՂ կարգավորման կարևոր բանակցությունները շարունակելու համար», - ասել է ամերիկացի դիվանագետը։