28/10/2016 17:42
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը: