28/10/2016 11:06
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Կարեն Բոթոյանը:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաև առաջնագիծ: