28/10/2016 14:33
Ծաղկաձորում Սերժ Թանգյանի համերգը կարող է գրավել 100-150 հազար մարդու. Հրաչյա Ռոստոմյան
Ծաղկաձոր քաղաքում լեռնադահուկային սպորտով զբաղվող երիտասարդության համար «կազինոներից» բացի չկան այլ հետաքրքրիր ժամանցի կենտրոններ, «Welcome to Armenia» համաժողովի ընթացքում ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Ծաղկաձորում ամեն բան լավ է, ձյան որակը լավն է, սակայն ժամը 2-3-ից հետո երիտասարդությունը անելու բան չունի: Չկան որևէ ժամանցի կենտրոններ, բացի կազինոներից», - նշեց Հ. Ռոստոմյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն առաջարկեց Ծաղկաձոր քաղաքում Սերժ Թանգյանին հրավիրել համերգ տալու, որը և կգրավի բազմաթիվ երիտասարդների:
«Աբու Դաբիում «Ֆորմուլա-1» մրցաշարը համարվում է գերշահութային սպորտաձև ոչ միայն սպորտի առումով, այլ նրանով, որ ընթացքում հրավիրում են հայտնի երգիչներ՝ համերգներով: Առաջարկում եմ, օրինակ, հրավիրել Սերժ Թանգյանին՝ Ծաղկաձորում համերգ տալու, որը կարող է գրավել 100-150 հազար մարդ», - ասաց Հ. Ռոստոմյանը: