28/10/2016 15:11
Պատմամշակութային հուշարձանների հետ կապված ենթակառուցվածքներ են ստեղծվելու. Արմեն Ամիրյան
ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ ստորագրել է պայմանագիր պատմամշակութային հուշարձանների հետ կապված ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, «Welcome to Armenia» համաժողովի ընթացքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջև կա ստորագրված պայմանագիր, որի համաձայն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ամբողջ երկայնքով՝ Երևանից մինչև հարավ՝ մինչև Մեղրի, նաև Հաղպատ, Սանահին ուղղությամբ՝ բոլոր պատմամշակութային հուշարձանների հետ կապված ստեղծվում են ենթակառուցվածքներ, այդ թվում՝ համայքների ճանապարհները», - նշեց Ա.Ամիրյանը:
ՀՀ մշակույթի նախարարը նաև հայտնեց, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, ովքեր տեղեկացրել են 2017 թվականից Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ամբողջ երկայնքով շինարարական աշխատանքները սկսելու մասին: