29/10/2016 10:49
Բոբ Դիլանը որոշում է կայացրել ընդունել Նոբելյան մրցանակը
Ամերիկացի գրող, հեղինակ-կատարող և կոմպոզիտոր Բոբ Դիլանը Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյանի մրցանակի արժանանալուց միայն երկու շաբաթ անց է մեկնաբանել պարգևատրումն ու հայտարարել, որ ընդունում է մրցանակը, փոխանցում է РИА Новости-ն:
Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո նա շարունակել է ակտիվ ելույթները, բայց ոչ մի անգամ չի խոսել իր մրցանակ մասին: Շվեդական ակադեմիային չէր հաջողվել զանգահարել Բոբ Դիլանին:
«Նոբելյան մրցանակի մասին նորությունը ինձ զրկել էր խոսելու ունակությունից»,- ասել է նա՝ այս շաբաթ զանգահարելով Շվեդական ակադեմիա:
«Արդյոք ընդունում եմ ես մրցանակը: Իհարկե»,- վստահեցրել է նա և ասել, որ շատ պատվաբեր մրցանակ է:
Daily Telegraph-ին տված հարցազրույցում Բոբ Դիլանը հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը:
Նա նշել է. «Դժվար է հավատալ, որ դարձել եմ Նոբելյան մրցանակակիր»: