31/10/2016 14:52
Ռուբեն Հախվերդյանն աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգա
Նոյեմբերի 5-ին ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունանա աննախադեպ համերգ Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Ռուբեն Հախվերդյանի, մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյան, Տիգրան Այվազյան (կիթառ), թավջութակահար՝ Լևոն Առաքելյան, ջութակահար Աստղիկ Վարդանյան, Գևորգ Մովսիսյան (ակկորդեոն), Ալեքսանդր Գրիգորյան (հարվածային գործիքներ) մասնակցությամբ:
«Կտրուկ շրջադարձ» հեղինակային համերգային ծրագրում կատարվելու են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք գործիքավորել և մշակել է կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը: Նա առաջին անգամ հայ երաժշտական իրականության մեջ դասական ոճի հիմքով համեմված փոփ, ջազ, ռոք, ֆոլք երաժշտական տեսակների սիեթեզով է ստեղծագործում և տարբեր ժանրերում բազմաթիվ երկերի հեղինակ է:
Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի իր «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին» և այլ ստեղծագործություններ: