01/11/2016 18:15
ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության և գիտության ոլորտի զարգացմանը եւ տվյալ բնագավառում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: