02/11/2016 10:53
FA-ն մեղադրել է Մոուրինյոյին «Բարնլիի» հետ խաղում անհարգալից պահվածքի համար
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին «Բարնլիի» հետ Պրեմիեր լիգայի խաղում անհարգալից պահվածքի համար, հայտնում է Rsport.ru-ն։
Շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքիով է (0:0) ավարտել հանդիպումը «Բարնլիի» հետ։ Ինչպես նշված է ԱՖԱ-ի հայտարարության մեջ, Մոուրինյոն մարզադաշտի թունելում վիրավորական խոսքեր է ասել մրցավարին, ինչի պատճառով էլ հեռացվել է մարզչական նստարանից։
Պորտուգալացի մասնագետը պարտավոր է մինչև նոյեմբերի 4-ի երեկոն պատասխանել մեղադրանքին։
FA-ն հոկտեմբերի 27-ին Մոուրինիոյին մեղադրանք էր ներկայացվել «Լիվերպուլի» հետ հանդիպման (0:0) մրցավար Էնտոնի Թեյլորի հասցեին հնչեցրած ոչ համարժեք արտահայտությունների համար: