03/11/2016 13:01
Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր, տեղեկանում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Բակո Սահակյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը և պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են և կմնան ամենակարևոր առաջադրանքներից մեկը: