03/11/2016 12:00
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում Չեմենլի և այլ բնակավայրերի արկակոծման մասին. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
«Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից: ՊԲ առաջահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը», - ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարությունում: