03/11/2016 12:52
Ռուբեն Հայրապետյանը կհրաժարվի ՀՖՖ նախագահի պաշտոնից, եթե նրան արժանի փոխարինող գտնվի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է հրաժարական ներկայացնել:
«Ես պատրաստ եմ հրաժարական տալ, հոգնել եմ, բայց ես պետք է իմանամ, ում եմ վստահելու ֆեդերացիան: Ես իմ կյանքը, իմ առողջությունն եմ դրել ֆեդերացիայի վրա, ես պատրաստ եմ հենց հիմա հրաժարական տալ, բայց ցույց տվեք այնպիսի մի թեկնածուի, որ կկարողանա կառավարել ՀՖՖ-ն», - ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Ռուբեն Հայրապետյանը շեշտեց, որ իր համար գաղտնիք չէ` իրեն շատերը չեն սիրում:
«Ես գիտեմ, որ ինձ չեք սիրում, բայց գոնե ֆուտբոլը սիրեք», - ասաց նա:
Ավելի վաղ Ռ.Հայրապետյանը չէր բացառել, որ ԱԱ-2018-ի որակավորման փուլը չհաղթահարելու դեպքում հրաժարական կտա:
«Երբեք չի կարելի ոչ մի բան բացառել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՖՖ նախագահը: