03/11/2016 13:05
Շատ ծանր վիրահատություն եմ տարել. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի ՖԱՖ երկրպագուների շարժումը երկրպագուական չի համարում:
«Ո՞րն է երկրպագուն, որ հայհոյելով ամբողջ մարզադաշտով վազու՞մ են, ո՞րն է երկրպագուն, որ հավաքականի խաղի տոմսերը էժան գներով ձեռք էին բերում ու թանկ վերավաճառու՞մ: Ես նրանց երկրպագու չեմ համարում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ռ.Հայրապետյանը նաև նորմալ չի համարում, որ իր բացակայության ընթացքում է ՖԱՖ-ը պահանջել իր հրաժարականը:
«Ես արտասահմանում էի, վիրահատվում էի, ընդ որում, շատ ծանր վիրահատություն եմ տարել, իսկ նրանք այդ ընթացքում պահանջում էին «Հայրապետյան, հեռացիր»: Դա նորմա՞լ է», - ընդգծեց նա:
ՀՖՖ նախագահը շեշտեց՝ շատ ու շատ անգամներ հանդիպել, քննարկում է կազմակերպել ՖԱՖ-ի հետ, բայց հիմա այլևս չի պատրաստվում նրանց հետ որևէ կապ ունենալ: