03/11/2016 18:41
Հայկական կողմը բանակցություններում Արցախի ներգրավածություն այս փուլում էլ է ցանկանում․ Շավարշ Քոչարյան
Սահմանին լարվածությունը շարունակվում է, քանի որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, որ քննարկվում է ԼՂՀ կարգավիճակի հարցը, փոխնախարարն ընդգծեց․
«Նա հայտարարեց, որ Ալիևը, որը միշտ կարգավիճակի մասին խոսելուց հրաժարվել է, հիմա պատրաստ է քննարկել, բայց այսօր ԼՂՀ կարգավիճակի մասին բանակցություններ չեն ընթանում և առհասարակ այսօր կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում, քանի որ բանակցություններ լինելու համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ»։
Անդրադառնալով բանակցային գործընթացում Արցախի ներգրավածության անհրաժեշտությանը՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանը երբեք չի կարող Ղարաբաղի փոխարեն բանակցել, խոսել կամ համաձայնության գալ տարածքների ու կարգավիճակի շուրջ, ինչը շատ լավ գիտակցում են նաև համանախագահները:
«Պատահական չէ, որ Պապովը վերջերս ասաց, որ բանակցային գործընթացին առանց ԼՂՀ մասնակցության անհնրար է առաջընթաց ապահովել»,-ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմը բանակցություններում Արցախի ներգրավածություն այս փուլում էլ է ցանկանում: