05/11/2016 12:58
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ փոխարտգործնախարարին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Քննարկվել են արտաքին քաղաքականության և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: