05/11/2016 11:35
Ջոկովիչը կարող է զրկվել ATP վարկանիշում առաջին ռակետի կոչումից
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի կարողացել հաղթահարել Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը: Ինչպես հայտնում է «Чемпионат»-ը, սերբ թենիսիստի ճանապարհին կանգնել է խորվաթ Մարին Չիլիչը, որը 1 ժամ 45 րոպե տևած մրցախաղում հաղթել է 6:4, 7:6 (7:2) հաշվով:
Չիլիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իզները: Այս պարտությունից հետո Նովակ Ջոկովիչը կարող է զրկվել առաջին ռակետի կոչումից: