05/11/2016 15:04
Նոր Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կանվանվի Արցախի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նոր Սահմանադրությամբ կանվանվի Արցախի Հանրապետություն, հայատարարել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Լինելու է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ` Արցախի Հանրապետության Սահմանադրություն: Դա նշանակում է, որ սուբյեկտը Սահմանադրությունում փոխվելու է, և կիրականանա այն, ինչի մասին մենք խոսել ենք մի քանի տարի շարունակ՝ մենք կվերադառնանք մեր պատմական անունին, ինչը կարտոցոլվի նոր սահմանադրության առաջին հոդվածում», - հայտարարել է Ա.Ղուլյանը Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում: