07/11/2016 14:30
Պայքարելու եմ ստվերի դեմ. ՊԵԿ նախագահ
Գործունեությանս ընթացքում նախևառաջ պայքարելու եմ ստվերի դեմ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե ինչպես է պատարստվում պայքարել ստվերի դեմ:
«25 տարի եղել եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ և ծանոթ եմ դաշտի խնդիրներին։ Պայքարելու եմ ստվերի դեմ։ Կպայքարեմ, կտեսնեք» ,-ասաց նա։
Դիտարկմանը, թե վարչապետի հայտարարությունից հետո եղե՞լ են ներկրումների հետ կապված խոչընդոտների ահազանգեր, Վարդան Հարությունյանը նշեց.
«Վառելիք և բանան ներկող ունենք։ 1-2 մեքենայով բանան արդեն ներկրվել է։ Հարկային և մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել»:
Նա ընդգծեց, որ ծանոթ է ոլորտում առկա խնդիրներին, բայց դրանց լուծման համար իրեն ժամանակ է պետք։