07/11/2016 11:47
Մեսսին «Բարսելոնի» կազմում 500-րդ գնդակն է խփել
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության շրջանակում կայացած «Սևիլիայի» դեմ խաղում (2:1) գոլի հեղինակ է դարձել, հայտնում է Sports.ru-ն:
Այդպիսով՝ հաշվի առնելով կատալոնական ակումբի կազմում բոլոր հանդիպումները, այդ թվում ոչ պաշտոնականները, դա դարձել է նրա 500-րդ գնդակը:
Մեսսին «Բարսելոնի» կազմում պաշտոնական խաղերին խփել է 469 գոլ, ընկերական հանդիպումներին՝ 31: